One of the leading importers of aluminium

Ապակիների մշակում

2009 թ.-ից «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն զբաղվում է շուրջ 5 երկրներից ներմուծվող ապակիների մշակմամբ՝ կտրում, եզրերի հղկում, փայլեցում, կորացում, գայլիկոնում (անցքերի բացում), փորվածքներ, ավազահարում (հարթ և ձևավոր), լաքապատում, ֆացետ և իրականացնում է ապակիների լայն տեսականու վաճառք: Իրականացվում են տարբեր չափերի և ձևերի անցքերի բացման և եզրահղկման աշխատանքներ:Ապակու մշակումը իրականացվում է հղկման հաստոցով, որն ունի ավտոմատ ուղղահայաց կոնվեյերի տեսք: Ապակիների եզրերի հղկումն ու փայլեցումը իրականացվում է հղկաքարերով և ժապավենավոր ու կլոր հղկման հաստոցներով: Հղկումից հետո ապակու եզրն ունենում է անփայլ և անհարթ մակերևույթ, իսկ փայլեցումից հետո դառնում է փայլուն և թափանցիկ: Ողջ գործընթացն իրականացվում է թաց միջավայրում՝ բարձր որակով ու արագությամբ:

 

 

10 Mikoyan str., Yerevan, Armenia

Tel: (+374-10) 67 10 21, 67 41 00, 67 00 41, 67 10 41

© 2017 ԱՍԷԴԼ ՍՊԸ

Դիզայնը LIFE IT LLC, Ծրագրավորումը՝ SmartLine LLC